|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովի ժամանակ նշել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում «վեցյակի» պլատֆորմի ձեւավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան, եկեք մեր վեցյակի միջև համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։
«Այդ կապակցությամբ պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ։ Վրաստանի կողմից որոշակի բացասական վերաբերմունք կա, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- պարզաբանել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ նման հարթակի ձեւավորումը կնպաստի Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների զարգացմանը դրական ուղղությամբ։