| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ռուսաստանցի դեսպան Իգոր Պոպովը, ամերիկացի դեսպան Ջեյմս Ուորլիքը, ֆրանսիացի դեսպան Պիեռ Անդրիոն) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում հանդիպել են ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ` քննարկելու մայիսի 16-ին` Վիեննայի գագաթնաժողովում ընդունված որոշումների իրագործման հարցը:
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ կայքը` հանդիպումներին ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները արտգործնախարարների քննարկմանն են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ԵԱՀԿ քննչական մեխանիզմ ստեղծելու մասին նախագծային փաստաթղթերը:
Նախարարներն, իրենց հերթին, հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու համար` նպատակ ունենալով վերականգնելու համապարփակ լուծում գտնելուն ուղղված բանակցային գործընթացը: