Հուլիսի 3-ին ՀՖՖ Ակադեմիայում կայանալիք` Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ»-«Աստանա» հանդիպման մուտքը կլինի տոմսերով:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, տոմսերն անվճար են, որոնք կարելի է ձեռք բերել հուլիսի 2-ից «Փյունիկի» մարզադպրոցից (Կիլիկիա մարզական ավան, «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ):