|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, վերջին պատրաստությունների հարցերը կարգավորելու նպատակով, կրկին տարածաշրջանում են£ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ) այսօր հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, ապա կժամանեն Երևանª նմանատիպ հանդիպումներ անցկացնելու£
Համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ Ռուսաստանից ժամանել են Բաքուª այնտեղ հանդիպելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ£
Հայաստանի արտգործնախարարությունից հաստատեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կլինեն Երևանում և կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ և ԱԳ նախարարի հետ£
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն էլ, ինտենսիվ ընթացող հանդիպումների ֆոնին, վերջին անգամ հանդիպել են այս շաբաթª նոյեմբերի 22¬ին, Մոսկվայում, ՌԴ արտգործնախարարի մասնակցությամբ£