Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, Աստանայի գագաթնաժողովի երկրորդ օրը շարունակվում են պատվիրակությունների ղեկավարների ելույթները: Բարձրացվող հարցերի թվում անդրադարձ Է կատարվում նաև Ղարաբաղյան հակամարտությանը:
Ղարաբաղյան թեման առանցքային է եղել հատկապես Աբդուլա Գյուլի ելույթում: Թուրքիայի նախագահը նշել է, ԵԱՀԿ-ն հանդիսանում է վեճերի խաղաղ կարգավորման առաջատար կազմակերպություն: Նրա խոսքով՝ չնայած գործարկված ջանքերին, ձգձգվող հակամարտություններն այդպես Էլ հաղթահարված չեն, ինչն ազդում է նաև ԵԱՀԿ-ի հեղինակության վրա: «Անհրաժեշտ Է անել այնպես, որ գագաթնաժողովը շրջադարձային դառնա ձգձգված հակամարտությունների լուծման համարե,- ասել Գյուլը` նաև ավելացնելով, որ հակամարտությունների հաղթահարման համար հարկ Է վճռականորեն օգտագործել եղած բոլոր գործիքները: Նա հայտարարել է, որ Թուրքիան իր կողմից պատրաստ Է նպաստելու Վրաստանին, Մոլդովային, Ադրբեջանին վերաբերող հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ այդ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման հիմքով:
Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն իր ելույթում կոչ է արել աշխուժացնել ջանքերը և լուծում գտնել ձգձգված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ըստ նրա, պետք է դրսևորել բարի կամք` նկատի ունենալով, որ Մինսկի խմբի ջանքերը լուծման որոնման համար արդեն ստեղծել են ընդգրկուն հիմք: Այժմ, Դանիլո Թյիրկի կարծիքով, հակամարտության կողմերը պետք է ձգտեն վստահության մթնոլորտի հաստատմանը՝ սկզբից փոքր քայլեր կատարելով` անցնել ավելի հիմնավոր քայլերի: Ըստ նրա, լուծման որոնման ուղղությամբ գոյություն ունի որոշակի հիմք, որով է պետք է առաջ ընթանալ: