Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պաշտոնական կայքում անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքներին:
Ըստ նրա` անցած տարիներին չափազանց հակասական կարծիքներ ու գնահատականներ են հնչել այդ կապակցությամբ: Նախկին օմբուդսմենն էլ փորձեց մարտյան իրադարձություններին գնահատականներ տալ, որոնք, սակայն, արժանացել են ե'ւ իշխանության, ե'ւ ընդդիմության քննադատությանը:
Օմբուդսմենը նշում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով իրեն արգելում է միջամտել դատաքննությանը, տալ գնահատականներ դատարանի կողմից կայացված վճիռներին, ինչպես նաև մեկ տարվա վաղեմության ժամկետ է նախատեսում իմ կողմից վարույթ ընդունվող և քննվող գործերի համար: Հետևաբար, 2008 թվականի մարտի իրադարձությունների հետևանք հանդիսացող անհատական գործերով իրավունքների խախտման դեպքերում իրավական պաշտպանության իր լիազորությունները Հայաստանի օրենսդրությամբ խիստ սահմանափակ են կամ գրեթե չկան:
Նույնը կարելի է ասել նաեւ օմբուդսմենի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն` այն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար:
«Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»,- նշում է օմբուդսմենը` հավելելով, որ այս շաբաթ իր առաջարկը գրավոր ուղարկելու է խորհրդարանական իշխող կոալիցիային և Հայ ազգային կոնգրեսին` ակնկալելով դրական արձագանք: