Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանում ամենուրեք տեղի է ունենում քաղաքացիների իրավունքների խախտում. հայտարարել է Գերմանիայի օմբուդսմեն Մարկուս Լենինգը, ով պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում:
Ինչպես տեղեկացնում է Contact.az-ը, երեկ տեղի ունեցած ճեպազրույցում նա հայտարարել է, որ իր եռօրյա այցի նպատակը մարդու իրավունքների դրության մասին տեղեկանալն էր, սակայն, ինչպես պարզվել է, այցն անհաջող էր սկսվել: Նախ Լենինգին չեն թույլատրել հանդիպել դատապարտյալ, երիտասարդ ակտիվիստ Բախտիար Հաջիեւի հետ:
«Մենք կես ժամ կանգնել ենք բանտի դարպասների մոտ, որից հետո մեզ հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը համաձայնություն չի տվել այդ հանդիպման համար: Չնայած երկու շաբաթ առաջ ես հայտնել էի Հաջիեւին տեսնելու իմ ցանկության մասին»,- ասել է Լենինգը` ավելացնելով, որ ինքը դա որակում է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում:
Նա քննադատել է Բաքվում ապրիլի 2-ին անցկացված բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությունները եւ անհանգստություն հայտնել բռնությունների աճի մասին տեղեկությունների առնչությամբ:
Լենինգը նշել է, որ ցնցված է Ադրբեջանում տեսածից: