կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-19 03:24
Հասարակություն

Հերթական նիստն էր, հերթական պիկետը

Հերթական նիստն էր, հերթական պիկետը
Կառավարությունում հերթական նիստն էր, կառավարության շենքի առջեւ` հերթական պիկետը։ “Ազատեք Նիկոլին”, ”Պահանջներս օրինական են եւ արդար” եւ այլ ցուցապաստառներով մասնակիցների մեջ կային թե՛ Նիկոլ Փաշինյանին ազատելու կոչ անողներ, թե՛ խաղաղ պայմաններում բանակում զոհվածների հարազատներ, թե՛ պարզապես այս կամ այն անօրինականության դեմ բողոքող մարդիկ։ Դե իհարկե, նաեւ կարգ ու կանոնը աչալուրջ հսկող ոստիկաններ։ Ելումուտ անող պաշտոնյաներից էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով, ի տարբերությքւն այլ պաշտոնյաների, ժամանակ գտավ խաղաղ պայմաններում զոհվածների ներկայացուցիչներին լսելու ու գրառումներ կատարելու։