|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2014թ. սկզբից մինչ օրս կատարված աշխտանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են վերջին մի քանի ամիսներին իրականացված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով:
Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիների և անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող աջակցության հարցերում:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: