|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել:
Այս անգամ նիստի հիմնական զեկուցողը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է եղել, որն իր ոլորտում կատարված աշխատանքն է ներկայացրել:
Նիստին ներկա է եղել նաեւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական անգամ ՔՊ նիստից առաջ բոլոր ներկաների հեռախոսները հավաքել են՝ «սլիվներից» խուսափելու համար: Նիստը տեւել է 3-4 ժամ: Մեր տեղեկություններով՝ ՔՊ նիստը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները սիրալիր վերաբերմունք են դրսեւորել նախարար Նարեկ Մկրտչյանի նկատմամբ եւ, ըստ էության, ցույց են տվել, որ գոհ են նրա աշխատանքից»: