կարևոր
658 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-29 22:24
Հասարակություն

«Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է անցկացրել»․ «Անկախ դիտորդ»

«Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է անցկացրել»․ «Անկախ դիտորդ»

«Վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման դեպքերից ամենաակնառուն եղել է Սպիտակում։ Սպիտակի ավագանին հոկտեմբերի 8-ի որոշմամբ փոփոխություն է արել հաստիքացուցակներում, Սպիտակի մշակույթի տան, երաժշտական և գեղարվեստի դպրոցների և Շիրակամուտի երաժշտական դպրոցի դրույքաչափերը փոխել է և աշխատավարձերը բարձրացրել 10 հազար դրամով»,- «Առավոտի» փոխանցմամբ՝ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ արձանագրված խախտումներին։

«Սպիտակի մշակույթի տան տնօրենն ու փոխտնօրենը հանդիսանում են ՔՊ թեկնածու, և սա մենք համարում ենք որպես վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում։ Այս դեպքում գուցե ՀՈԱԿ-ների աշխատակիցներին օժանդակել են, որպեսզի իրենց ձայնը տրամադրեն։ Մենք ուսումնասիրել են տարեկան աշխատանքային պլանները, որոնք հաստատված են բյուջեով։ Եվ տարեկան աշխատանքային պլանում լրիվ աշխատավարձ է եղել, և նախընտրական փուլում չհիմնավորված կերպով աշխատավարձերը բարձրացվել են»,- հավելեց Քոթանջյանը։

Նրա խոսքով՝ սրան զուգահեռ Սպիտակի ավագանին որոշում է ընդունել՝ 2027 թվականից մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին։ Այնինչ, ավագանին իրավասու չէր նման որոշում կայացնել, քանի որ համայնքի 2027-ի բյուջեն դեռ հաստատված չէ։

Քոթանջյանը նաև ներկայացրեց այն փաստը, որ նախքան քարոզարշավի մեկնարկը աշխատանքից հեռացվել են Սպիտակի համայնքապետարանի 4 աշխատակցիներ, որոնք հանդիսանում են այլ ուժի թեկնածուներ։ Նրա խոսքով՝ սա ևս փաստացի դիտարկվում է որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործում։