Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի մշակութային օջախների տնօրենների հետ: Այն տնօրենների հետ, ում գործատուն Շիրակի մարզպետն է, պարոն Սիմոնյանը նախ քննարկեց որոշ աշխատանքային հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել և քննարկել արդեն հարցեր, որոնք կբարձրացնեն տնօրենները: Կարճատև քննարկումից և մի քանի հանձնարարականից հետո, պարոն Սիմոնյանը հրավիրվածներին ներկայացրեց ,,Ջավախքին աջակցություն հիմնադրամ,,-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին, ով ևս եկել էր Շիրակի մարզպետի մոտ քննարկելու հիմնադրամի հետ կապված որոշ հարցեր: Հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին` հանրային ասպարեզում աչքի ընկնող ջավախահայ ներկայացուցիչների կողմից : Կազմակերպությունը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը` որն ուղղված է հայ վրացական հարաբերությունների ամրապնդմանը, ջավախահայության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը և աշխարհասփյուռ ջավախահայության համախմբման և հսկայական նյութաբարոյական ներուժի ուղղորդմանը` սոցիալ տնտեսական խնդիրների լուծման գործում: Հիմնադրամն իրականացրել է մի շարք ծրագրեր`բազմազավակ ընտանիքներին դրամական պարգևների տրամադրում, ցուցահանդեսների, ճամբարների, շնորհանդեսների, համաժողովների, և երիտասարդական միջոցառումների կազմակերպում: Որպես ջավախահայության խնդիրների վերհանման և լուծման մեխանիզմ` ձևավորվել և պարբերաբար համալրվում են հիմնադրամի ոլորտային հանձնաժողովները, որոնք իրենց մեջ ներառում են սոցիալական, տնտեսական, առողջապահական , գիտական, կրթական , սպորտի, երտասարդության և իրավական ոլորտները:
2015 թվականի հուլիսին ,,Ջիվանական օր,, տոնակատարության շրջանակներում ,,Ջավախքին աջակցություն,, հիմնադրամի նախաձեռնությամբ մեծանուն աշուղի հայրենի Կարծախ գյուղում տեղի է ունեցել աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը ` որով և ազդարավել է շինարարական աշխատանքների մեկնարկը: Զուգահեռ ընթանում են նաև թանգարանին անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրումը:
ՀՀ Շիրակի մարպետի հետ հանդիպման ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ ֆինանսական միջոցների սղությունը պատճառ չի կարող հանդիսանալ թանգարանի բացման համար, որը պլնավորում են 2016թվականի ամռանը: Լսելով հիմնադրամի տնօրենի առաջարկները, Շիրակի մարզպետը հանձնարարեց մշակութային օջախների տնօրեններին, համագործակցելու և աջակցելու հիմնադրամի աշխատակազմին տուն-թանգարանի համար անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրման գործում: