կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 11:34
Հասարակություն

«Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկներ չեն եղել. «Անկախ դիտորդ»

 «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկներ չեն եղել. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ աշխատում են արագ արձագանքման 44 շրջիկ խմբերով՝ ընդհանուր առմամբ, 90 շրջիկ դիտորդով: 

Ըստ նրանց`ժամը 10:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20 տեղամասային ընտրական կենտրոնների մոտ քարոզչական պաստառներ են փակցված: 

Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել: 

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացրել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին և կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը: 

Երկու դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի` իրենց հետաքրքրող մասը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է: