|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երկուշաբթի առավոտյան իրաքյան լրատվամիջոցները հայտնել են, որ Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» բազան հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերի կողմից:
Ըստ RNA-ի` հարձակման և հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բաղդադի և Վաշինգտոնի կառավարությունների միջև պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերը պետք է լքեին Իրաքը 2021 թվականի վերջին, սակայն Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրաքում ամերիկյան զորքերի առաքելությունը ռազմականից փոխվել է խորհրդատվականի, և որոշ զինվորականներ կմնան երկրում։