Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում որոնողական աշխատանքներում ներգրավված է ՀՀ ԱԻՆ 126 փրկարար, մասնավորապես՝ Տավուշի մարզից՝ 15, Լոռու մարզից՝ 40, Գեղարքունիքից՝ 30, Արագածոտնից՝ 32, Երևանից՝ 2 փրկարար:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Այրումի կայարանի անձնակազմից 14, իսկ Սանահինից՝ 13 հոգի, Հրազդան ՋԷԿ-ից 15 աշխատակից, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից 5 լեռնափրկարար և 16 ոստիկան:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից` ինժեներական տեխնիկայից սողանքի գոտում աշխատում են 1 կռունկ, 1 էքսկավատոր, 1 քարշակ, 5 վագոն և 3 բուլդոզեր:
Տեղում հերթապահում է 3 բժիշկ և ճանապարհային ոստիկանության 2 մեքենա:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան փրկարարները 20 մետր խորությամբ հողաշերտի տակից հայտնաբերված, խիստ վնասված ավտոմեքենայից դուրս են բերել անհայտ կորածների ցուցակում նշվող Սորսումատյան եղբայրների դիերը: Մյուս երեք անհետ կորածների ճանատագիրը դեռեւս անհայտ է: