|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150 մետր հեռավորությամբ։ Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Խորանաշատ այցելելելը վտանգավոր է, զինվորականները շրջանցիկ ճանապարհով են ուղեկցում վանք այցելողներին։
2023 թվականին հանդիսավորությամբ նշվեց Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակը։ Խորանաշատի վիճակը վատթար է։ 1946 թվականին չինարեցիները սեփական ուժերով մասնակի վերանորոգում են կատարել։ 802-ամյա Խորանաշատը նորոգման, փրկության խիստ կարիք ունի Ծագումով Բերդ համայնքից պատմաբան, գիտնական Արտաշես Շահնազարյանը Խորանաշատի վիճակի մասին գրել է․
«Խորանաշատի վանական համալիրի աղետալի վիճակի մասին է վկայում այն , որ դեռ 1982 թ . նրա գավթի և գլխավոր եկեղեցու ‘ Սուրբ Աստվածածնի, պատերը 10 ֊15 սմ թեքված են եղել դեպի դուրս»»: