|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ՃՈ նոյեմբերյանցի հետաքննիչ Մխիթար Գիշյանի ծառայողական մեքենան, ի թիվս այլ մեքենաների, հայտնվել էր Այրումից ոչ հեռու փլուզված հողաքարազանգվածի տակ: Երբ մեքենան հանվել է սողանքի գոտուց, Մխիթարը հայտնաբերել է, որ իր մեքենայի նվագարկիչը չկա: Որոնելուց հետո Գիշյանն այն գտել է շրջակա խոտերի մեջ:
Թերթի տեղեկություններով` սողանքի գոտուց հանված բուլղարական բեռնատարի վարորդն էլ, ի լուր բոլորի, հայտարարել է, որ իր բեռնատարի մեջ եղած 4 բջջային հեռախոսներից ոչ մեկը չկա:
Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդներից մեկն էլ, այս ամենը իմանալով, բղավել է, որ փրկարարները մոտ չգան հողից հանվող իր մարդատարին:
Իսկ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մեկ օր առաջ, լրագրողի հարցին ի պատասխան, ասել է, որ հպարտանում է փրկարարների կատարած աշխատանքով: