կարևոր
556 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-20 18:13
Հասարակություն

Աշխարհի առաջատար բուհերում սովորողների զորակոչի տարիքային շեմը կսահմանվի 32 տարեկան․ նախագիծ

Աշխարհի առաջատար բուհերում սովորողների զորակոչի տարիքային շեմը կսահմանվի 32 տարեկան․ նախագիծ

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը փոփոխել։

Առաջարկվում է միայն այս խմբի քաղաքացիների համար զինծառայության տարիքային վերին շեմը 27 տարեկանի փոխարեն սահմանել 32 տարեկան։