Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 5-ին` ժամը 22.54-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի 3-րդ հարկի արտաքին պատը վնասվել է:
Դեպքի վայր ժամանած համատիրության նախագահը հաղորդել է, որ տեղի է ունեցել շենքի 3-րդ հարկի պատի մասնակի փլուզում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետը, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը և տեղակալը, Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել չորրորդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքի 3-րդ հարկի կողային հատվածի երեսպատման արտաքին քարերի փլուզում (մոտ 2մx3մ), 2-4 հարկերի հատվածում առկա են երեսպատման քարերի փլուզման սպառնալիք:
Հրշեջ-փրկարարները ժապավենով սահմանազատել են վտանգավոր տարածքը և շենքի արտաքին պատից հեռացրել վտանգ ներկայացնող քարերը:
Տվյալ մուտքի բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարանում: