|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից վնասը կարող է կազմել մոտավորապես 20–30 միլիարդ ռուբլի՝ հաշվի առնելով մոտակայքում կայանված մեքենաների արժեքը։ «Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, նման գնահատական է տվել Ապահովագրողների համառուսաստանյան միությունը։
Հրդեհը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան։ Ժամը 8:25-ին 7 հազար քմ տարածքում հրդեհը մեկուսացվել է։ Բացի այդ, առևտրի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Մեկ մարդ զոհվել է։
Մոսկվայի մարզի դատախազությունը հրդեհի հետ կապված ստուգումներ է կազմակերպել։ Հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի մարզում այրվում է «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնը։