կարևոր
364 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 09:32
Իրավական

«Ուժեղ Հայաստան»-ի 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան»-ի 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե

Armat Media-ի տեղեկություններով` «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե:

Իրավապահները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ստեփանավանում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում:

Քիչ առաջ, ԱԺ «Ուժեղ Հայաատան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր, որ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: