|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՔՊ-ական համայնքապետ Թովմաս Շահվերդյանին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ինչ գործի շրջանակում` մեղադրյալի, թե վկայի կարգավիճակով, չհաջողվեց պարզել։ Շահվերդյանն այս պահին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։
Ավելի վաղ գրել էինք, որ գործընթաց է սկսվել Արագածոտնի մեկ այլ համայնքապետի` Ապարանի ղեկավար Կարեն Եղիազարյանի նկատմամբ, որից ուզում են վերցնել «Գնթունիքը», մի շարք այլ գույքեր։ Եղիազարյանին նաեւ մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեջ: Նաեւ ստուգումներ են անում ընտանիքին պատկանող բիզնեսներում։