կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 15:56
Հասարակություն

Կանադայում հիմնադրվել է ՀՅԴ «Վահան Հովհաննիսյան» կոմիտեությունը

Կանադայում հիմնադրվել է ՀՅԴ «Վահան Հովհաննիսյան» կոմիտեությունը

Կանադայում կայացած հատուկ արարողության ընթացքում հիմնադրվել է ՀՅԴ Կանադայի կառույցի նոր միավորը` ՀՅԴ «Վահան Հովհաննիսյան» կոմիտեությունը:

Ըստ Horizonweekly-ի` հավաքի ընթացքում կայացել է երդման արարողություն, որից հետո շնորհավորական ուղերձով հանդես է եկել ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանը` հայտնելով, որ, ԿԿ-ի որոշմամբ, նոր կոմիտեությունը կկրի Հայաստանի ազատագրման դատի ու Դաշնակցության ազգային գաղափարախոսության նվիրյալ Վահան Հովհաննիսյանի անունը:Horizon Weekly Newspaper

ՀՅԴ վաստակաշատ ընկեր Վահան Հովհաննիսյանը 1990 թվականին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի առաջին Կենտրոնական կոմիտեի անդամ և գործուղվել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպման և իրականացման աշխատանքին: 1992-ին նա ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1999-ից մինչ մահը Վահան Հովհաննիսյանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ: Ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և երկու անգամ ստանձնել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը: 2013 թվականին նշանակվել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին:

Նշենք, որ Վահան Հովհաննիսյանը 1992 թվականին այցելել է Կանադա: 1992 թվականի փետրվարի 11-ին ՀՅԴ Հայաստանի ԿԿ անդամ Վահան Հովհաննիսյանը, Կանադայի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Քերոլայն Քոքսի և Զորի Բալայանի ընկերակցությամբ, Օտտավայում հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարարության պաշտոնակատարների և Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է Արցախի հիմնահարցը: