կարևոր
781 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-14 15:03
Քաղաքական

Ալիևը խոշտանգում է բոլորին, այդ թվում Ռուբեն Վարդանյանին, ով վերանորոգել է Շուշիի մզկիթը․ քաղաքագետի դիտարկումը

Ալիևը խոշտանգում է բոլորին, այդ թվում Ռուբեն Վարդանյանին, ով վերանորոգել է Շուշիի մզկիթը․ քաղաքագետի դիտարկումը

Յոթ տարի առաջ այս օրը Շուշիում բացվեցին Գոհար տիկնոջ վերին մզկիթի վերանորոգված դռները։ Ծրագիրն իրականացվել էր Ռուբեն Վարդանյանի, վերջինիս մի ղազախ գործընկերոջ, Արցախի կառավարության և իրանական ոչ պաշտոնական կողմի ներգրավմամբ։

Ադրբեջանը, որն այս հուշարձանն իրենն է համարում, Ռուբեն Վարդանյանին սրա դիմաց «վարձահատույց» եղավ պատանդառությամբ, խոշտանգմամբ և ունեզրկմամբ։ Այստեղից մի ավելորդ անգամ հետևում է, որ Ադրբեջանը որևէ սրբություն չունի, որպես քաղաքական միավոր ապրում է կենդանական արժեհամակարգով, որտեղ բարի քայլը թուլության նշան է, իսկ ուժի նշանը միմիայն բիրտ ուժն է։ Առանց սա հասկանալու Հայաստանն ապագա չունի։

Լուսանկարում ես եմ՝ բացման միջոցառմանը։ Գործընկերներիս հետ ներգրավված եմ եղել այս ձեռնարկի հետազոտական աշխատանքներին։


Էդգար Էլբակեան
Քաղաքագետ