կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 18:18
Հասարակություն

«Չագուջապետին» պետք է նոր «էլիտա». քաղաքագետի դիտարկումը

«Չագուջապետին» պետք է նոր «էլիտա». քաղաքագետի դիտարկումը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.
 
«Իհարկե, կարելի է այսօրվա «գեներալմերի շքերթի» վրա ծիծաղել, բայց կարծում եմ խնդիրն շատ ավելի խորն է։
 
«Չագուջապետին» պետք է նոր «էլիտա», որի վրա նա կհենվի իր ռեժիմը ստեղծելիս, «էլիտա» որի հետ նա կուլակաթափություն կիրականացնի, անձնապես իրեն հավատարիմ «էլիտա», մարդիք ովքեր մինչև իր գալը հաստատ չէին դասվի հաջողակ, կայացած մարդկանց շարքին, բայց եկավ Նիկոլը և «тот, кто был никем - тот станет всем»։
 
«Մի պահպանիր Շուշին և Հադրութը», «բեր թշնամուն Գորիսի տակ», «պատերազմում պարտությունից հետո պահպանին Նիկոլի անձնական իշխանությունը, նրա կյանքը», «մահացիր մարտի 1-ին հանուն Նիկոլի իշխանության» և դու կամ 30 միլիոն դրամ կստանաս, կամ գեներալի ուսադիր։
 
Սա նոր աշխարհայացք է։ Կրկին ասեմ, Նիկոլը հիմա նոր «էլիտա է» կառուցում։ Նոր «էլիտա», որն ամեն ինչում իրեն կլինի պարտական։ Այդ «էլիտան» և կոչումներ կստամա, և ոտքի կկանգնի իր ներս մտնելուց, և դե, իհարկե «ծափ կտա, արա՛»: Սա տրամաբանական է, բոլշևիկները նույնպես իրենց համար նոր «էլիտա» ստեղծվեցին։ Բայց ամեն հեղափոխություն ունենում է իր ողնաշարը կոտրողը (эдакий «смиритель революции»)։ Ֆրանսիայում դա Նապոլեոնն էր, Սովետում՝ Ստալինը։ Մեզ մոտ էլ, այո, այդ փուլը կլինի, ուղղակի, եթե Ֆրանսիան և Սովետը ունեին երկրի ֆիզիկական խորություն և կարող էին իրենց թույլ տալ սխալներ, ապա մեզ մոտ այս գործընթացը կարող է անդառնալի լինել երկրի քաղաքական սուբյեկտայնության տեսակետից։ Բայց սա այն փուլն է, որը մենք պիտի անցնենք»։