կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 15:48
Աշխարհ

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրահանգել դադարեցնել Ուկրաինայի տարածքին հասցվող հարվածները քվեարկության օրը, եթե Կիևն «իրապես մտադիր է ընտրություններ կազմակերպել»։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը թույլ է տալիս հարվածները դադարեցնելու հնարավորությունը բացառապես քվեարկության անցկացման ժամանակահատվածում։

«Նախագահն արդեն խոսել է այդ մասին, բայց այս դեպքում ես նրա անունից կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ եթե Կիևում իսկապես ցանկանում են ընտրություններ անցկացնել, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պատրաստ կլինի հրահանգել հարվածներ չհասցնել Ուկրաինային ընտրությունների օրը։ Հենց ընտրությունների օրը։ Սա շատ կարևոր հստակեցում է», - ասել է Պեսկովը։