|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինան հոկտեմբերի 8-ի գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռյազանի մարզում գտնվող Yandex-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանին։
Հարվածներից հետո երկու օբյեկտների տարածքներում հրդեհներ են բռնկվել։
Yandex-ը հաստատել է միջադեպը՝ հայտնելով, որ իր որոշ ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են դարձել։
«Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» գործարանը տարեկան կարող է վերամշակել մինչև 10 միլիոն տոննա հումք։ Այն նախկինում ևս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներին։