կարևոր
400 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-08 23:18
Աշխարհ Սպորտ

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

45 դատական ​​նիստերից և վկաների ու մեղադրյալների կողմից տրված ավելի քան 100 ցուցմունքներից հետո պաշտպանական և մեղադրող կողմերն անցել են հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատավարության եզրափակիչ ճառերին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱՆովոստի»-ն։

Մարադոնայի առողջական վիճակին հետևած և նրան բուժում տրամադրած բուժաշխատողները դատարանի առջև են կանգնել նրա մահվան հետ կապված գործով։ Մեղադրող կողմը պնդում է, որ նրանց գործողություններն անհամարժեք, անբավարար և անփույթ են եղել։ Մարադոնային չի տրամադրվել անհրաժեշտ խնամք և բուժում, ինչը կարող էր հանգեցնել նրա մահվանը։

Դատարանում ելույթ ունենալիս դատախազ Պատրիսիո Ֆերարին հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ին հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո ֆուտբոլիստը հիվանդանոցից դուրս գրվելիս վերածվել էր «ժամացույցի մեխանիզմով ռումբի»։

«Նրանք փաստացի ազատվեցին նրանից և տեղափոխեցին տուն, որտեղ նա մահացավ 14 օր անց»,- ասել է դատախազը։

Ըստ նրա՝ այն տանը, որտեղ Մարադոնան պետք է գտնվեր բժշկական հսկողության տակ, բացակայել է նույնիսկ առաջին օգնության պարագաների հավաքածուն։