|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աշխարհահռչակ «Blach Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով հեղինակն է այս տարի «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի «Lonely planet» երգի երաժշտության, իր պաշտոնական էջում շնորհավորել է «Դորիանս»-ին եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ իմ ընկերներին` «Դորիանս»-ին եզրափակիչ փուլ անցնելու համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «Դորիանս»-ի օգտին: Ուզում եմ հիշեցնել բոլորին, որ մենք շաբաթ օրը նույնպես ձեր օգնության կարիքն ունենք»,- գրել է Այոմին:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին, իսկ «Դորիանսը» ելույթ կունենա 12-րդ համարի ներքո: