կարևոր
508 դիտում, 42 րոպե առաջ - 2026-09-27 14:25
Հասարակություն

Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթ պաղեստինցի

Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթ պաղեստինցի

Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի, վիրավորվել է 38-ը։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«Յոթ զոհված բնակիչների մարմիններ են ընդունվել Գազայի հիվանդանոցներ, իսկ 38 վիրավորներին, այդ թվում՝ կանանց և երեխաների, բուժօգնություն է ցուցաբերվել», -ասվում է հայտարարության մեջ։

Նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ից ի վեր հրադադարի ռեժիմի սկզբից հետո Իսրայելի օդային հարվածների և հրետանային կրակոցների հետևանքով զոհվել է 1415 մարդ, ևս 4953-ը վիրավորվել է։

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում հակամարտության սրման զոհերի ընդհանուր թիվը հասել է 74016-ի, իսկ վիրավորների թիվը՝ 175068-ի։