կարևոր
376 դիտում, 49 րոպե առաջ - 2026-09-24 23:46
Հասարակություն

Հարկադիր քարաթափում՝ Քասախի կիրճ տանող ճանապարհին

Հարկադիր քարաթափում՝ Քասախի կիրճ տանող ճանապարհին

ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները սեպտեմբերի 24-ին Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Ճանապարհի հարակից լանջին կային կախված քարաբեկորներ, որոնք կարող էին քարաթափման և երթևեկության համար վտանգավոր իրավիճակ ստեղծել։

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, ապա համագործակցելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակիցների հետ՝ հեռացրել են քարաբեկորները։

Օպերատիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում տարածքը երթևեկության համար դարձել է անվտանգ։