|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ քարաթափում է տեղի ունեցել Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին։
«Մարտի 15-ին, ժամը 09։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի փակ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ»։