|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15 հազար 500 ռուբլի մեկ գիշերվա համար։
Այնուհետև հաջորդում են Հայաստանը և Վրաստանը։ Հայաստան թռիչքը միջինում կարժենա 20 հազար 600 ռուբլի, իսկ մեկ գիշերվա կացությունը՝ 10 հազար 300 ռուբլի։
Վրաստան ճանապարհորդությունը կարժենա 20 հազար 900 ռուբլի ավիատոմսի համար և 12 հազար 100 ռուբլի՝ հյուրանոցային համարի համար։