|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ որոշում է կայացվել Ամանորին մայրաքաղաքում հրաժարվել հրավառություններից և փողոցային մեծ համերգներից, քաղաքը կզարդարվի նախորդ տարիների պես, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Նպատակահարմար ենք համարում այս տարի զերծ մնալ հրավառություններից և փողոցային մեծ համերգներից, բայց միևնույն ժամանակ Մոսկվան տոները կդիմավորի պայծառ ու զարդարված, ինչպես վայել է մեր սիրելի քաղաքին», - ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ երկուսուկես օրվա ընթացքում «Ակտիվ քաղաքացի» պորտալում Ամանորի տոնակատարության ձևաչափի վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է շուրջ 300 հազար մարդ:
«Քվեարկության ընթացքում մասնակիցների ավելի քան 80%-ը կողմ է արտահայտվել ամանորյա միջոցառումների անցկացմանը և քաղաքի տոնական ձևավորմանը, միաժամանակ 29%-ը կողմ է արտահայտվել տոնակատարության սովորական ձևաչափին, իսկ 52%-ն առաջարկել է՝ այս անգամ զերծ մնալ զանգվածային փողոցային համերգներից»,- հավելել է քաղաքապետը։
Սոբյանինը նաև հայտնել է, որ «բիզնեսի հետ կա պայմանավորվածություն՝ տոնավաճառների և տոնական միջոցառումների անցկացման համար քաղաքային բյուջեի բոլոր եկամուտները կուղղվեն զինվորներին, նրանց ընտանիքներին աջակցելուն և տուժած շրջանների վերականգնմանը»։
Միևնույն ժամանակ, արձակուրդների ընթացքում Մոսկվայում բոլորի համար կլինեն զբոսայգիներ, սահադաշտեր և «Ճանապարհորդություն դեպի Սուրբ Ծնունդ» փառատոնի վայրեր: