|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ դիմումներ չենք ստացել», - ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է համարել՝ այդ ռազմակայանը Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է։