|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի առկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը։
«Անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ՌՎԲ-ի (ռուսական ռազմաբազա) և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը։ Ստիպելով մեզ այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են ՌԴ դիվանագիտական ծառայությունից։