կարևոր
1825 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-07 17:40
Աշխարհ

Ռուսական նավերը լքել են սիրիական Տարտուսի իրենց ռազմակայանը

Ռուսական նավերը լքել են սիրիական Տարտուսի իրենց ռազմակայանը
Սիրիական Տարտուսում ռուսական ռազմածովային ուժերի բազան անմիջական սպառնալիքի տակ է գտնվում ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների հարձակման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Naval News պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ, գիտակցելով դա, ռուսական հրամանատարությունը Տարտուսում գտնվող նավերը դուրս է բերել բաց ծով:

Շփման գծի մոտակայքում Ռուսաստանն արդեն նախազգուշական միջոցներ է ձեռնարկում: Ներկայումս Տարտուսում տեղակայված են ՌԴ ռազմածովային ուժերի հինգ նավ և սուզանավ։ Նկատվել է՝ «Յոլնյա» օժանդակ նավը Տարտուսից հեռացել է 2024 թ-ի դեկտեմբերի 2-ի առավոտյան, եւ տեղեկություն է ստացվել, որ որոշ կամ բոլոր մյուս նավերը նույնպես լքել են Տարտուսը։Սակայն, ըստ նյութի հեղինակի, այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Այնուամենայնիվ, ամեն դեպքում, նա հիշեցնում է, որ մինչեւ վերջերս Տարտուսում եղել են հինգ ռուսական նավ եը սուզանավ: «Յոլնյա»-ն՝ 160 Ալթայ նախագծի լցանավ է, որը արժեքավոր ակտիվ է եւ կարևոր է Միջերկրական ծովում ռուսական ուժերի պահպանման համար,- ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականի տվյալներով՝ ռուսական նավերն ուղևորվում են Բալթիկ ծով։ Իսկ Տարտուս նավահանգիստը, եթե մնա ՌԴ վերահսկողության տակ, ամենայն հավնականությամբ կօգտագործվի ռուսական ցանկացած խոշոր ուժեղացում տեղափոխելու համար։ Սիրիայի Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուսի ռազմածովային բազան Ռուսաստանի համար ռազմավարական օբյեկտ է։ Այն գործել է 1971ից, ասկայն Խորհրդային Միության փլուզումից հետո դադարել է օգտագործվել։ Միայն 2012 թ-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո դրա օգտագործումը կրկին վերականգնվեց, եւ այն դարձավ Ռուսաստանի գլխավոր արտասահմանյան ռազմածովային բազան։ Իսկ 2022 թ-ին Ուկրաինայում գործողությունների մեկնարկից հետո յադ բազան էլ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել ՌԴ-ի համար։ Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Տարտուսում մինչեւ իր ռազմական ներկայությունը, որպեսզի հակազդի եւ զսպի ՆԱՏՕ-ի, մասնավորապես, Միջերկրական ծովում ավիակիրների անմիջական միջամտությունը, - հիշեցնում է պարբերականը։

Վերլուծելով իրենց սիրիական բազայից ռուսական նավերի հեռանալու հետևանքները՝ նյութի հեղինակն ընդգծում է՝ դրանք շատ լուրջ կլինեն, սակայն այս քայլի կոնկրետ արդյունքը կանխատեսելը ներկայումս դժվար է:

 

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի