|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանի խորհրդարանը 80 կողմ ձայնով վավերացրել է երկրի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման մասին արձանագրությունը։ Այդպիսով` Գյումրիում տեղակայված ռազմակայանը մեր երկրում կմնա մինչեւ 2044 թվականը:
Ըստ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի` արձանագրությունում նշվում է, որ Ռուսաստանն աջակցելու է Հայաստանի անվտանգության ապահովմանը: Սա ավելի է կոնկրետացնում գործող այն նորմը, որ Ռուսաստանը պաշտպանում է նախկին Խորհրդային Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Շրջանառությունից հանվում է այն միտքը, թե ռուսական ռազմակայանը կոչված է պաշտպանելու Հայաստանի` միայն Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանները։
Փոխնախարարը նաեւ ասաց, որ, ըստ փաստաթղթի, Ռուսաստանը Հայաստանին ապահովելու է մարտական ժամանակակից տեխնիկայով եւ զինամթերքով։