|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկը մտահոգություն է հայտնել Թուրքիայի դատաիրավական համակարգի ներկայիս վիճակի կապակցությամբ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ գերմանական «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության` այդ մասին նա նշել է Գերմանիայի Կարլսրուհե քաղաքում գտնվող դաշնային գերագույն դատարան կատարած այցի ժամանակ: Դատավորների և դատախազների հետ հանդիպման ժամանկա նախագահը խոսել է իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև իրավական երկրի սկզբունքների պաշտպանության մասին:
Անդրադառնալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի դատաիրավական համակարգին, շեշտել է. «Թուրքիայում մեկ օրվա ընթացքում հազարավոր դատավորներ և դատախազներ պաշտոնանկ արվեցին, որոշներն անգամ ձերբակալվեցին: Նայելով այդ ամենին՝ սարսափում եմ»: