|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` սեպտեմբերի 19-23-ը Վիեննայում անցկացվող գագաթաժողովում Ադրբեջանը դարձյալ հանդես է եկել Հայկական ատոմակայանը փակելու պահանջով:
Ինչպես տեղեկացնում է Regnum-ը, իր ելույթում Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահ Մահմուդ Քերիմովը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի գործունեությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: «Այդ կապակցությամբ անհրաժեշտ է դադարեցնել կայանի աշխատանքները: Թեեւ միջազգային փորձագետներն այնտեղ բազմաթիվ հետազոտություններ են իրականացրել, սակայն մոնիտորինգի տվյալները չեն ներկայացվում Հայաստանին սահմանակից երկրներին»- ասել է նա:
Քերիմովը նշել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից քանիցս առաջարկներ են եղել` միջազգային դիտորդների հետ ուսումնասիրություններ կատարել` ԱԷԿ-ի անվտանգության մասին գաղափար կազմելու համար, սակայն այդ նախաձեռնությանը Հայաստանը եւ միջազգային կառույցները հավանություն չեն տվել: