կարևոր
1033 դիտում, 2 ժամ առաջ - 2026-09-07 15:58
Հասարակություն

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. 168.am

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. 168.am

Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն ապրիլին դիմել էր ռեկտորին, որ «Հայոց պատմություն» առարկան հանվի ուսումնական ծրագրից ու չդասավանդվի։

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո սա առաջին դեպքն էր, որ որևէ կրթական ծրագրից հանվի այս առարկան։

168.am-ի տեղեկություններով՝ առարկան սեպտեմբերից չի դասավանդվելու։ Սրանով շատ վատ նախադեպ է ստեղծվում, որի կնքահայրը դառնում է հակաեկեղեցական շարժման ակտիվ մասնակից Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Համալսարանի ռեկտորատից մեր զրուցակիցը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ, որ անունը  հրապարակվի, ասաց, որ «Հայոց պատմություն» առարկան Աստվածաբանության ֆակուլտետից հանելու մասին զեկուցագիրը գրել է դեկանի պաշտոնակատար Պարգև Բարսեղյանը։ Վերջինս բոլորի մոտ արդարանում է, թե թեմայի հետ կապ չունի, նախկին դեկան Անուշավան սրբազանն ասել է, ինքն էլ չի կարողացել մերժել։

Նախ գրել են, որ ուսպլանից հանեն առարկան, հետո մասնագետ չհրավիրեն «Հայոց պատմության» ամբիոնից։ Ռեկտորը, բնականաբար, չի մերժել։

Ստացվում է մի ապազգային պատկեր, որ պատմական գիտությունների դոկտոր սրբազանը հանում է «Հայոց պատմություն» առարկան։

Փորձեցինք ինֆորմացիան ճշտել նաև Մայր Աթոռի հոգևորականներից, բայց պարզվեց, որ տեղյակ չեն եղածից, որովհետև սրբազանը կապ չի պահում իրենց հետ։