կարևոր
745 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-07 15:20
Հասարակություն

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջը

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջը

Սեպտեմբերի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում «Ուիգմոր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Բեկնազարյան փողոցի 5 հասցեից ծեծի հետևանքով մարմնի տարբեր հատվածներում պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի բակում Ա․ Գ․-ն և նույն ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Հ․ Բ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Հ․ Բ․-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է Ա․ Գ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Հ․ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։