Միասին կարող ենք
կարևոր
991 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 19:54
Հասարակություն

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ

Shamshyan.com-ի տեղեկություններով` մարտի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարաշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գագիկ Հ․-ն և հայտնել է, որ Վաղարշապատ քաղաքի Վազգեն Առաջինի փողոց տներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով ինքը ունի մարմնական վնասվածք։

Գագիկ Հ․-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին հայտնել է, որ մարտի 13-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեի ավտոտնակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անժելա  Ք․-ի  հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Տիգրան Ք․-ն, մայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Մ․-ն, տատիկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լարիսա Մ․-ն և քրոջ ամուսինը՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Յուրի  Գ․-ն ծեծի են ենթարկել իրեն և կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քերծվածքների և կապտուկների տեսքով։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Ք․-ին, Կարինե Մ․-ին, Լարիսա Մ․-ին և Յուրի Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։