կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-06 08:52
Հասարակություն

Վիճաբանություն-ծեծկռտուք Իջևանում գործող «Երիտասարդական» սրճարանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Վիճաբանություն-ծեծկռտուք Իջևանում գործող «Երիտասարդական» սրճարանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Մայիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացել, որ «պոլիտրավմա քթոսկրի փակ կոտրվածք, կրծքավանդակի և գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ոտնաթաթի և սրունքթաթային հոդի սալջարդ, աջ նախաբազկի վերին երորդականի մակերեսային քերծված վերքեր և հեմատոմա, աջ ձեռնաթաթի և ձախ գոտկային շրջանի մակերեսային քերծված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի և հերթապահ մասի պետերի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արման Մանուկյանն է: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Իջևանի ոստիկանները պարզել են, որ նուն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երիտասարդական» սրճարանում Ա. Մանուկյանին ծեծի է ենթարկել Իջևանի բնակիչ, 33-ամյա Հովիկ Խեչյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: