|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ին Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասի թիվ 42 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Խ.-ն հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ 1990 թ. ծնված Գառնիկ Դ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Գառնիկ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կարեն Խ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Կարեն Խ.-ին և Գառնիկ Դ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն: