|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ապրիլի 12-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասկադում վիճաբանություն է և մի երիտասարդ վնասվածք է ստացել: Ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Դավիթ Ա.-ն:
Վերջինս հաղորդում և բացատրություն չի տվել` հայտնելով, որ ոչինչ չի հիշում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի է ենթարկել 1996 թ. ծնված Գևորգ Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է հետաքննություն: