կարևոր
529 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-21 19:58
Հասարակություն

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա

Այսօր վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում։

Պարզվել է, որ նշված բակից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի՝ ազդրի հատվածում ստացած վնասվածքով։

Տեղում պարզվել է, որ նա նույն բակի բնակիչ 44-ամյա Բ. Մ.-ն է, ում կյանքին վտանգ չի սպառնում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի կասկածյալն ինքնակամ ներկայանա և իր հետ բերի հանցագործության գործիքը։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։