|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն: Թեթև ավտոմեքենաների բախումը վերածվեց վիճաբանություն-ծեծկռտուքի ու եթե ոստիկանները չժամանեին, հնարավոր է, փողոցում ունենայինք զոհեր ու վիրավորներ, քանի որ կռվի բոլոր մասնակիցները 18-25 տարեկան ջահելներ էին, իսկ այսօրվա ջահելները ուղեղով չեն մտածում, բայց այս անգամ՝ շնորհիվ ոստիկանների օպերատիվ արձագանքմանը, բանը դրան չհասավ»:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Հետաքննչական բաժանմունքում էլ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով «կարմիր բերետներ»: