|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական գործողություններն Իրանի դեմ «արդյունավետ են», և որ ինքը «չի շտապում», երբ խոսքը վերաբերում է Իրանի հետ բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Al Jazeera-ի հետ զրույցում։
«Ես ժամանակացույց չունեմ. ես չեմ շտապում»,- հավելել է նա։
ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյոյրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։
Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը պատրաստվել է պատժամիջոցների խստացմանը և նախապես ծրագիր է մշակել։