|
Փոխարժեքներ
27 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի կառավարությունն օրեր առաջ միաժամանակ հայտարարեց երկու նախագծի մեկնարկի մասին՝ նոր սահմանադրության գործընթացի եւ TRIPP-ի։Մեղրիից մեզ հաղորդեցին, որ իրենց համար շատ անսպասելի շտապողականությամբ երկուշաբթի առավոտյան շինտեխնիկա է հայտնվել Ալվանք գյուղի մոտակայքոմ, որտեղով անցնում է Երեւան-Մեղրի երկաթգիծը, եւ աղբից մաքրելու աշխատանքներ են սկսել իրականացվել, որը տեղում տեսալուսանկարահանել են՝ ավետելով ԹՐԻՓՓ-ի կառուցման մեկնարկը։ Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս Սյունիք կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը լինելու է հունվարի կեսերին։ Թե ինչու է ՀՀ իշխանությունը նման շտապողականություն դրսեւորում, դժվար է ասել։